Մարտիրոս Սարյանի պուրակում տրվեց ՀՀ մշակույթի նախարարության և «ՓՈՒՇ» նախագծի համագործակցության նոր նախաձեռնության մեկնարկը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և հյուրերի մասնակցությամբ Սարյանի արձանի հարևանությամբ բացվեց դիզայներ-նկարիչների ձևավորած դաշնամուրը: Միջոցառմանը մասնակցեց և առաջին նոտան նվագեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը:
Դաշնամուրները բաց կլինեն հանրության առաջ և բոլոր ցանկացողներին հնարավորություն կտրվի, ինչպես նվագելու, այնպես էլ տեսագրությունները բեռնելու սոցիալական ցանցերում՝ օգտագործելով #playwithus, #createwithus հեշթեգերը:
Նման դաշնամուրներ կտեղադրվեն քաղաքի տարբեր հատվածներում: Դրանք հագեցած կլինեն հեռախոսները լիցքավորող և Wi-Fi տրամադրող սարքերով:
Ավելի մանրամասն՝ wnews.am