Երգչին միշտ շրջապատել են գեղեցիկ կանայք, սակայն, նա Ալլա Պուգաչովայի հետ բաժանումից հետո այդպես էլ չկարողացավ հանդիպել իսկական սիրո: Այժմ Ֆիլիպ Կիրկորովին ամենուր ուղեկցում է հմայիչ մի շիկահեր գեղեցկուհի՝ Կատյա Գուսևան: 35-ամյա կողակցի հետ Ֆիլիպը սեպտեմբերի սկզբին ներկայացել է «Նոր Ալիք» երաժշտական մրցույթին: Զույգն իր ազատ ժամանակն անցկացրել է ռեստորաններում:
Մոսկվայում նրանց նույնպես հաճախ տեսնում են կինոթատրոններում և երեկույթների ժամանակ: Բացի այդ աղջիկը նկարահանվել է Ֆիլիպ Կիրկորովի և Բասկովի նոր տեսահոլովակում:
Պարզվում է, որ Գուսեւան և Կիրկորովը ծանոթացել են դեռ մեկ տարի առաջ, երբ Կատյան երգչին հրավիրել է Fashion New Year Awards by Fashion TV մրցանակաբաշխությանը:
Ֆիլիպի ընտանիքը ջերմ է ընդունել իր նոր ընկերուհուն: Կատյան շատ արագ է լեզու գտել նրա հարազատների հետ: