Գրքի դերն ու նշանակություն ընդգծվեց Կենդանաբանական այգու նախաձեռնած «Գրքի փառատոն»-ով
Advertisement 1000 x 90

Գրքի դերն ու նշանակություն ընդգծվեց Կենդանաբանական այգու նախաձեռնած «Գրքի փառատոն»-ով

Երևանի կենդանաբանական այգին հետաքրքիր անակնկալ մատուցեց ընթերցասերներին` ՀՀ Անկախության տոնին ընդառաջ «Գրքի փառատոն» կազմակերպելով:

Սեպտեմբերի 20-23-ը «Գրքի փառատոն»-ի շրջանակում Հայաստանում գործող հրատարակչությունները կենդանաբանական այգում կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ:

Ընթերցասերները կարող են իրենց  հետ բերել նաև այն գրքերը, որոնք արդեն կարդացել են և կարծում են, որ պատրաստ են դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար: