Կոնստանտին Մելաձեն հոկտեմբերի 23-ին նշել է իր և Վերա Բրեժնևայի ամուսնության մեկ տարին: Նա խոստովանել է, որ կնոջ շնորհիվ շատ է ճամփորդում, ճիշտ սնվում է, հետևում է արտաքին տեսքին: Պրոդյուսերին շատ է դուր եկել Իտալիան, անգամ իտալերեն է սովորում, հաճախ է լինում Իտալիայում: Երկար քայլում է ոտքով: «Եթե փռվես բազմոցին, այն էլ այս տարիքում՝ 53, կարող ես գետաձի դառնալ: Այո, ցանկություն կա երեկոյան նստել, կուշտ սնվել իտալական խոհանոցի ուտեստներից, բայց ոչ, տարիքս այն չէ, պետք է քայլել, մարզվել: Լողի էլ եմ գնում»,- ասաց պրոդյուսերը:
Վերա Բրեժնևան ուշադիր է ամուսնու զգեստապահարանի հանդեպ: Մելաձեն խոստովանում է, որ երբեք չի տարբերվել բրենդային և արագ փոփոխվող ոճերի ընտրությամբ: Իսկ կինը հետևողական է: Նա պարբերաբար թարմացնում է ամուսնու զգեստապահարանը: «Եթե կինս չլիներ, այդպես էլ կմնայի նույն մարզաշապիկով: Առաջ գնում էի տաբատ և հագնում էի 5-7 տարի: Բայց հիմա այդպես չէ»,- ասում է Մելաձեն:
Կոնստանտինը խոստովանում է, որ կինը դրական ազդեցություն է թողնում իր կյանքում: «Ես հիանում եմ նրանով ամեն օր, ժամ, րոպե, վայրկյան… Վերան մեծ սիրտ ունի, ձգտում է միայն օգնել»:
Մելաձեն և Բրեժնևան ամուսնացել են 2015 թ. հոկտեմբերի 23-ին Իտալիայի Տոսկանա քաղաքի Ֆորտե դեյ Մարմի առողջարանային արվարձանում: Վերա Բրեժնևան 2003 թ.-ից Մելաձեի «ВИА Гра» նախագծում է: Ըստ ԶԼՄ-րի իրենց սիրավեպը սկսել է երկու տարի անց, բայց չի գովազդվել:
elle.ru