Ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը։ Նա մահացել է տեղի ժամանակով ժամը 10:05-ին Հանոյի զինվորական հոսպիտալում:
Բժիշկները չեն կարողացել փրկել նախագահի կյանքը։ «Նախագահը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Հայրենական և արտասահմանյան բժիշկները ջանքեր գործադրեցին, բայց նա այդպես էլ չկարողացավ ապաքինվել»,- գրված է Վիետնամի առողջապահության կենտրոնական վարչության հաղորդագրության մեջ։
Չան Դայ Կուանգը երկրի 10-րդ նախագահն էր։ Նա պաշտոնավարեց մոտ 2 տարի (2016 թվականի ապրիլի 2-ից)։