Եթե մեզնից անկախ պատճառներով մեր գլխին «անկախություն» չընկներ, մենք էս անկախություն կոչեցյալն էլ չէինք նշի. Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

Եթե մեզնից անկախ պատճառներով մեր գլխին «անկախություն» չընկներ, մենք էս անկախություն կոչեցյալն էլ չէինք նշի. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

Անկախությունը եթերային գաղափար չէ, որ ով ոնց ուզի մեկնաբանի: Անկախությունը, ասել է թե սուվերենությունը, հստակ չափելի գաղափար է: Այն բաղկացած է բազմաթիվ գործոններից, որոնցից հիմնականը բնակչության գիտակցության մակարդակն է:

Օրինակ, եթե մեր բնակչության գիտակցության մակարդակը լիներ անկախության համար անհրաժեշտ մակարդակի վրա մենք չէինք կորցնի Նաիրիտը, Քիմպրոմն ու բազմաթիվ այլ հիմնարկներ, որոնք կարող էին ապահովել մեր տնտեսական անկախությունը: Պատշաճ գիտակցության դեպքում Ջերմուկով երկիր պահելու մասին հեքիաթներ պատմող ավանտյուրիստ թամադաներին բնակչությունը կհոշոտեր առնվազն բարոյապես:

Պատշաճ գիտակցության մակարդակ ունենալու դեպքում բնակչությունը թույլ չէր տա արտաքին ուժերին կազմաքանդել ու օտարել տարածաշրջանի միակ պրոֆիցիտային էներգոհամակարգը: Տարածաշրջան ասածը ներառում է Ստամբուլը, Աշխաբադը, Ռոստովն ու Թավրիզը:

Պատշաճ գիտակցություն ունեցող ժողովրդին չէին կարող համոզել, որ հանցագործը հերոս է, իսկ թամադան՝ փրկիչ: Մեր քաղաքացիական հասարակությունն ու ԶԼՄ-ները սեփականաշնորհված են: Մեր դատարանները որոշում են կայացնում ըստ արհեստականորեն ստեղծվող հասարակական տրամադրությունների: Մեր օրենսդիրը հռչակվում է ոչ լեգիտիմ կամ լեգիտիմ՝ կապված տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից: Մեր գործադիրը կուրորեն առաջ է տանում ԵՄ-ի, ՄԱԿ-ի, IMF-ի ու WTO-ի հակապետական օրակարգը: Կա գրանտ, կա օրակարգ, չկա գրանտ չկա օրակարգ։ Ընդ որում, 30 տարի ա տենց ա:

Հայաստանի Հանրապետություն կոչեցյալը չունի սուվերենություն՝ ոչ տնտեսությունում, ոչ անվտանգությունում, ոչ էլ քաղաքականությունում: Անկախ պետություն ունենալու կարևորագույն նախապայմանն է գիտակից, ադեկվատ բնակչություն ունենալը: Քանի դեռ մարդիկ հավատում են «Ջերմուկին» ու «Սաշիկի 50%»-ին, այս երկիրը չի կարող լինել պետություն, առավել ևս անկախ պետություն:

Եթե մեզնից անկախ պատճառներով մեր գլխին «անկախություն» չընկներ, մենք էս անկախություն կոչեցյալն էլ չէինք նշի: Ճնշող մեծամասնությունը երբեք չէր էլ ձգտի անկախության: Ինչ ասեմ, շնորհավոր… Ավարայրի մասին հեքիաթի տակ մնացած ո՜վ իմ հայ ժողովուրդ:



Նման նյութեր