Մերկելը ցուցադրաբար հրաժարվել է սեղմել Մեյի ձեռքը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մերկելը ցուցադրաբար հրաժարվել է սեղմել Մեյի ձեռքը. armeniasputnik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նկատմամբ, պնդում է Daily Express-ը։

Հինգշաբթի Մերկելն առանց ողջունելու անցել է Մեյի կողքով, երբ դեմ առ դեմ հանդիպել են Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։

Պարբերականը գրում է, որ կանցլերը մոտեցել է քաղաքական գործիչների մի խմբի, որոնց հետ կանգնած է եղել նաև Բրիտանիայի վարչապետը։ Մեյը ժպտացել է և ընդառաջ գնացել Գերմանիայի կանցլերին, սակայն Մերկելն անտեսել է նրա ժեստը և ուղղվել Լիտվայի նախագահ Դալե Գրիբաուսկայտեի կողմ։

Ոչ պաշտոնական հանդիպմանը ԵՄ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները քննարկել են միգրացիային, Brexit-ին և ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր։

armeniasputnik.am



Նման նյութեր