Իսպանիայում առաջարկել են վճար գանձել խանութներում հագուստը փորձելու համար
Advertisement 1000 x 90

Իսպանիայում առաջարկել են վճար գանձել խանութներում հագուստը փորձելու համար

Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար հանրակցության իշխանությունները ոչ մեծ խանութների սեփականատերերին առաջարկել են գնորդներից վճար գանձել իրենց չափսափորձման բաժիններից օգտվելու հնարավորության համար: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկությունների համաձայն, այս գաղափարն առաջ է քաշել տարածաշրջանի կառավարությանն առընթեր տնտեսության եւ ֆինանսների հարցերով կին խորհրդական Պիլար դել Օլմոն:

Ինչպես կարծում է պաշտոնյան, բազմաթիվ հաճախորդներ առեւտրական փոքր հաստատություններում հագուստը կամ կոշիկը փորձելու հնարավորությունից օգտվում են, որպեսզի հետո իրենց հավանած ապրանքը գնեն Համացանցի միջոցով: «Մարդիկ հետո հագուստը գնում են խոշոր ընկերություններից, որոնք առեւտուր են անում Համացանցի միջոցով»,- ասել է նա: Դել Օլմոյի կարծիքով, եկել է «նորարարական առաջարկությունների» ժամանակը՝ ուղղված փոքր ձեռնարկություններին աջակցելուն:

«Քաղաքներում, արվարձաններում եւ, իհարկե, գյուղերում առեւտրի գոյությունը Իսպանիայի տարբերիչ գիծն Է, եւ գոյատեւելու միակ միջոցը նորարարական գաղափարներն են»,- համոզված է դել Օլմոն: Ինքնավարության տնտեսության եւ ֆինանսների հարցերով խորհրդականի այդ առաջարկությունը զայրացրել է տարածաշրջանի ընդդիմությանը եւ քննադատության է ենթարկվել նրա կողմից: Քաղաքական գործիչն ինքը որպես իր արդարացում հայտարարել է, թե ընդամենը գաղափար է ներկայացրել եւ իրականում ցանկանում էր բանավեճի առարկա դարձնել այդ հարցը:



Նման նյութեր