Տանզանիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 136-ի
Advertisement 1000 x 90

Տանզանիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 136-ի

Տանզանիայի Վիկտորիա լճում մարդատար լաստանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 136-ի: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր 86 զոհերի մասին: Նավաբեկությունը սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել Յուկորա կղզու կառանատեղիից ոչ հեռու: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով, նավի վրա եղել է 200 մարդ, ինչը կրկնակի գերազանցում էր դրա հնարավորությունները: Նաև նավը տեղափոխում էր բեռներ, այդ թվում՝ եգիպտացորենով լցված պարկեր, բանան ու ցեմենտ:
Reuters-ի տեղեկատվության համաձայն, լաստանավի վրա ավելի քան 300 մարդ է եղել: