
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել:
Հայ կիսապաշտպանի աջ ոտնաթաթի բուժզննման արդյունքում պարզվել է, որ Մխիթարյանը վնասվածք ունի և որոշ ժամանակ չի խաղա: Նա կարող է բաց թողնել «Էվերտոն»-ի դեմ առաջիկա հանդիպումը, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի անդրանիկ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթեց «Վորսկլա»-ին (4:2): Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: