Մարդու բնավորության վրա մեծ ազդեցություն է ունենում դաստիարակությունը։ Մի խումբ այլ գործոններ ևս կարևոր նշանակություն ունեն։ Smootrim.ru-ն ներկայացրել է կենդանակերպի ամենաազնիվ ու անկեղծ նշանների ներկայացուցիչներին։
Խեցգետին։ Խեցգետինները բարձր արժեքներ ունեն։ Նրանք միշտ ազնիվ են, տանել չեն կարողանում սուտը։ Զգացմունքային են, ընկալունակ։ Միշտ ձգտում են օգնել մտերիմներին ու ընկերներին։ Խեցգետնին կարելի է խաբել ընդամենը մեկ անգամ։ Նրանք այլևս երբեք չեն հավատա ձեզ։ Այնպես որ լավ մտածեք՝ արդյոք հարկավո՞ր է ստել ու կորցնել կենդանակերպի ամենակարեկցող նշանի վստահությունը։
Առյուծ։ Առյուծները բավական բաց են, ինչի արդյունքում մշտապես զգուշությամբ են վերաբերվում մարդկանց, ովքեր փորձում են թաքցնել որևէ բան։ Նրանք այդպիսի վարքը կարող են ընկալել՝ որպես անձնական վիրավորանք, և նվազագույնը՝ գործ չեն ունենա ստախոսի հետ։ Եթե Առյուծը հասկանա, որ ստում եք, կարող եք ներման չսպասել։ Գրեթե հնարավոր չէ վերականգնել կենդանակերպի այս նշանի վստահությունը։
Կարիճ։ Կարիճները հեշտությամբ են հասկանում սուտը։ Անիմաստ է ստել նրանց։ Նրանք հավատացած են, որ ստում են թույլ ու ցածր մարդիկ։ Եթե Կարիճի նկատմամբ անազնիվ մոտեցում եք ցուցաբերում, անպայման կվճարեք այդ քայլի համար։ Կարիճները գրեթե երբեք չեն ստում, մանիպուլյացիայի չեն դիմում։ Նախընտրում են գործել ուղիղ, բաց։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը