Քաղցկեղ հիվանդության դիմաց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ մտացածին խոստումներ է տվել ու խոշոր գումարներ հափշտակել
Advertisement 1000 x 90

Քաղցկեղ հիվանդության դիմաց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ մտացածին խոստումներ է տվել ու խոշոր գումարներ հափշտակել

Մի շարք խարդախությունների մեջ մեղադրվող «Համո Սահյան»-ի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ, Ալինա Աբրահամյանի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության մուտքի վիզա ձևակերպելու, քաղցկեղ հիվանդության դիմաց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ մտացածին իր կողմից անիրագործելի խոստումներ տալով, վերջինիցս 2015թ․ հունիսի 16-ին խոշոր չափի՝ 1,686,195 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար:

Հերմինե Շափաղաթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ:

pastinfo.am