Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով պատիժը կրում է բաց ռեժիմում, ֆեյսբուքյան իր էջում դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«21 էլ անցավ…
Ո՞ւր է Համաներումը
Ինչո՞ւ Շանթը, Սմբոն, Արմենը, Պավլիկը չեն նշում մեզ հետ Անկախությունը։
էս ինչ մղձավանջ է, մենք ե՞ն մարդիկ էինք որ լքեինք մեր ընկերներին բանտերում։ Պարոն ժամանակավոր կառավարության վարչապետ, դու վիրավորում ես մեզ, դու մարտահրավեր էս նետում մեզ, մեր չկորցրած պատվախնդրությանը։
Պարոն եթե դու չես կարողանում (կամ ավելի շուտ չես ուզում) իրացնես ժողովրդի կողմից քեզ տված մանդատը և արդարդատություն իրականցնես՝ մարդակերները լինեն բանտերում, ժողովրդի իսկական պաշտպաները դուրսը, ապա ավելի ազնիվ կլինի ազնվորեն հրապարակային ասեք, որ չեք կարողանում (ես հրապարակավ պահանջում եմ պատասխան) հակառակ դեպքում սաբոտաժում եք՝ ժողովրդի կողմից ձեզ վստահված մանդատը։
Մի չարաշահեք ժողովրդի անսահման համփերությունն ու պարզամտությունը։
Բանտում էինք՝ որովհետև բոլորի նման չեինք հաշտվել, որ գոյություն չունի արդարություն, չկա մարդասիրություն։ Արդարության, պատվի, ամենաանհավանական այլասերումների մեջ, մենք ասացինք՝ կա արդարություն, երկնային արդարություն, մեր լեռների արդարության, պատվի ընկալում, – ինչը ծիծաղելի էր այդ այլասեռ մթնոլորտին։ Իհարկե, մենք չընկրկեցինք ծաղրին, հալածանքին, կյանքներովս ստորագրեցինք՝ ինչն անբաժանելի էր մեզնից, առանց որի մեր համար սպառված եր լինելու բոլոր ձևերը, մեզ չլքեց ժողովուրդը՝ իրենք էլ կանգնեցին մեզ հետ, անզեն դուրս եկան ավտոմատների դեմ՝ իրենք էլ կյանքով ստորագրեցին։
Հ.Գ. Եթե դուք ի վիճակի չեք՝ զիջե՛ք իվիճակիին, եթե չլինի էլ ոչ մեկը իվիճակի, մեր լեռների արադարությունը կփոխարինի, էդ ժամանակ Սերժն էլ, Քոչարյանն էլ դատաստան կնդունի, ժողովրդի պաշտպաններն էլ բանտում չեն լինի։
Հ.Հ.Գ. Պարոնայք ֆեյսբուքչիներ, արդյո՞ք չի վիրավորվում ձեր քաղքացիական արժանապատվությունը, ասացե՛ք՝ միթե՞ սա անպատվության խարան չե մեր երիտասարդների արիության, անբասիր նվիրումի գնով հեղափոխությանԸ։
Հ.Հ.Գ1. Հիմա ի՞նչ անենք պարոն Ն՝ չենք թույլ տա ձեռք բարձրացնել ժողովրդի մանդատով իշխանության վրա, բայց խոսք բարձրացնել պարտավոր ենք»։