Սեպտեմբերի 23-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը 4-5 աստիճանով կնվազի, 23-26-ը՝ նույնքան կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 23-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +22+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Լոռիում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +18+22,
Տավուշում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +21+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +24+27,
Արարատում՝ գիշերը`+14+17, ցերեկը` +26+28,
Արմավիրում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +26+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +24+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+20,
Արցախում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +20+24: