Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի խաղերի տոմսերի արժեքը լուրջ փոփոխությունների կենթարկվի:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նոր նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ֆուտբոլի ազգային թիմի առաջիկա խաղին էլ արդեն տոմսերի գների փոփոխություն կլինեն: Ամենաէժան տոմսի արժեք կլինի 1000 դրամ, հետևաբար՝ ավելի թանկ տոմսերի արժեքի աճը կսկսվի հենց այդ գնից ու կսահմանվի նույն օրինաչափությամբ»,- շեշտեց Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Երևանում կանցկացնի հոկտեմբերի 13-ին մրցելով Ջիբրալթարի հետ: