Ըստ սարսուռի կարելի է որոշել մարդու երջանկության աստիճանը
Advertisement 1000 x 90

Ըստ սարսուռի կարելի է որոշել մարդու երջանկության աստիճանը

Գիտնականները մաշկի սարսուռի ու երջանկության բարձր աստիճանի և կյանքի ընթացքում առողջության միջև կապ են հայտնաբերել:

Հարվարդից հետազոտող Մեթյու Սաքսի և Օքսֆորդի համալսարանից պրոֆեսոր Ռոբին Մերֆիի գլխավորությամբ ուսումնասիրությունը անցկացվել է այս ամառ Բրիտանիայի Ռեդինգ և Լիդս երաժշտական փառատոների ժամանակ, գրում է Independent-ը:

Գիտնականները փորձել են պարզել նրանց կյանքի աստիճանի տարբերությունները, ովքեր երաժշտություն լսելու ժամանակ մաշկի վրա սարսուռ են զգում և նրանց, ում ծանոթ չէ այդ վիճակը:

Նրանք գնահատել են 100 կամավորների պատասխանները, որոնք կենդանի երաժշտությամբ համերգների են այցելել, ինչպես նաև հատուկ մոնիտորով հետևել են հետազոտության մասնակիցների ֆիզիոլոգիական արձագանքներին:

Արդյունքում պարզվել է, որ այն կամավորները, որոնք կենդանի երաժշտությունից սարսուռ են զգում, ավելի ամուր առողջություն, ինչպես նաև երջանկության ավելի բարձր աստիճան ունեն:

Հետազոտողները նշում են, որ փորձի մասնակիցների 55 տոկոսի մաշկի վրա սարսուռ է նկատվել, հիմնականում կանանց մոտ, որոնք ավելի հաճախ են զգացմունքային արձագանքում կենդանի երաժշտությանը, քան տղամարդիկ:

«Բացի այդ, մեր հետազոտության տվյալները լիովին ֆենոմենալ են և թույլ են տալիս որոշել այն անձանց հատկանիշները, որոնք մաշկի վրա սարսուռ են զգում: Մենք պարզել ենք, որ սարսուռը կարող է վկայել մարդու ընդհանուր բարեկեցության մասին, նրա լավ տրամադրության, կյանքի ընթացքում ամուր առողջության՝ ի տարբերություն նրանց, ում ծանոթ չէ այդ վիճակը»,- ասում է Ռոբին Մերֆին:

med.news.am