Ի՞նչ են մտածում հակառակ սեռի մասին հանրահայտ կանայք, ովքեր հայտնի են ոչ միայն իրենց մասնագիտական ձեռքբերումներով ու սուր մտքով, այլև դիպուկ նկատառումներով։
- Կյանքը չափազանց կարճ է՝ այն դիետաների, ժլատ տղամարդկանց ու վատ տրամադրության վրա վատնելու համար։ (Ֆաինա Ռանևսկայա)
- Որքան էլ որ կինն ուժեղ լինի, նա սպասում է իրենից ուժեղ տղամարդու… Եվ ոչ թե նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ այն պատճառով, որ նա թույլ տա կնոջը թույլ զգալ իրեն։ (Անջելինա Ջոլի)
- Իր տղամարդու թերությունները չսիրող կինը չի սիրում նաև նրան։ (Սոֆի Լորեն)
- Կանայք մեծ մասամբ տղամարդկանց տականքներ են համարում, սակայն մինչ օրս նրանց հարմար փոխարինող չեն գտել։ (Էլիզաբեթ Թեյլոր)
- Կնոջ համար գեղեցկությունն ավելի կարևոր է, քան խելքը, քանի որ տղամարդկանց համար ավելի հեշտ է նայելը, քան մտածելը։ (Մարլեն Դիտրիխ)
- Տղամարդիկ սիրում են այն, ինչին չեն կարող տիրել։ (Մոնիկա Բելուչչի)
- Միայն կյանքի կողմից ստորացված տղամարդն է ունակ կնոջը վիրավորել։ (Մերիլին Մոնրո)։
- Ես չեմ հասկանում, թե ինչու են որոշ կանայք ցանկանում ունենալ բոլոր այն իրերը, որ տղամարդիկ ունեն… Չէ՞որ նրանք կարող են տիրել հենց տղամարդկանց (Կոկո Շանել)
- Ինքն իրեն ընդունելն ու ինքն իր վրա ծիծաղել կարողանալու ունակությունը լավագույն բանն է, որ կարող է լինել տղամարդու մեջ։ (Պենելոպե Քրուզ)
- Հզոր կինը վախեցնում է տղամարդկանց։ Եթե դու կարիերայի աստիճաններով վեր ես բարձրացել, ու դու հայտնի ես, ապա քեզնից իսկապես վախենում են։ (Դոնաթելլա Վերսաչե)
- Խելացի կանայք խելացի տղամարդկանց ավելի շատ են սիրում, քան խելացի տղամարդիկ՝ խելացի կանանց։ (Նատալի Փորթման)
- Եթե կինը տղամարդուն ասում է, որ նա ամենախելացին է, նշանակում է, նա հասկանում է, որ երկրորդ այդպիսի հիմարին նա չի գտնի։ (Ֆաինա Ռանևսկայա)
- Ինձ համար տղամարդը գերծաղիկ է, ով ապրում է իր պարտեզում ու ով իր աշխարհն ունի։ Եվ դա հիանալի է։ (Իրինա Խակամադա)
- Յուրաքանչյուր տղամարդ ավելի շատ հետաքրքրվում է այն կնոջով, ով իրենով է հետաքրքրվում, քան գեղեցիկ ոտքեր ունեցող կնոջով։ (Մարլեն Դիտրիխ)
- Կանայք խոսում են սիրո մասին ու լռում սիրեկանների մասին, իսկ տղամարդիկ, ընդհակառակը, խոսում են սիրուհիների մասին ու լռում սիրո մասին։ (Մարինա Ցվետաևա)։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը