Գևորգ Պետրոսյանի գրառումը.
Աջափնյակ վարչական շրջանի մեր գործընկերներին առանց օրինական հիմքի՝ իբրև թե ընտրակաշառք բաժանելու կասկածանքով բերման ենթարկելու դեպքերի առթիվ ֆեյսբուքյան ծպտյալ կռիսները գրեթե միաձայն «հրճվում են», թե «կեցցե վարչապետը», և «ինչ-որ անում է, լավ է անում»…
Փաստորեն, ինչ է ստացվում՝ վարչապետն է՞ հրահանգում այդ գործողությունները…
Փաստորեն, «փռեք ասվալտներին և ծեփեք պատերին» հրահանգը դեռ օրակարգում է՞…
Բարգավաճին այդպես լռեցնել հնարավոր չէ, այ միամիտներ…
Ոնց որ դուք եք «քննում» նախորդ իշխանությունների գործերը, վաղն էլ ձեր գործերն են քննելու հաջորդ իշխանությունները…
Չէ՞ որ ոչինչ հավերժ չէ…