Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. տղամարդը մեքենան կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, իրեն կամրջից ցած է նետել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. տղամարդը մեքենան կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, իրեն կամրջից ցած է նետել. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդպաետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանաել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հրահանգիչ Նորիկ Ասրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու փրկարարները կամրջի վրա հայտնաբերել են Toyota մակնիշի 88 DP 858 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարել է ինքնասպսն եղած տղամարդը: Ավտոմեքենան կայանելով կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել: Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Թալին քաղաքի բնակիչ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com