Երգչուհի Քեթի Փերին, ով նախկինում երաժշտական ոլորտում գործունեությունից բացի՝ զբաղվել է նաև կոսմետիկական բրենդով, այժմ դարձել է նաև կոշիկի դիզայներ։
Global Brands Group-ի հետ 31-ամյա Փերին ստեղծել է հավաքածու, որում ներկայացված են մարզակոշիկներ, սանդալներ և այլն։ Մեկ զույգ կոշիկը կարժենա 60-300 դոլար։ Կոշիկները վաճառքում կլինեն 2017 թվականի փետրվարից, հայտնում է Starslife-ը։