Apple ընկերությունը կրկին սեպտեմբերին հանդես է գալիս նոր գադջետներով՝ դառնալով առնվազն ամսվա գլխավոր նյուզմեյքերը:
Հերթական ցուցադրության ժամանակ ընկերությունը ներկայացրել է խելացի ժամացույցի նոր տարբերակ:
Apple-ը շարունակում է զարգացնել «խելացի» ժամացույցները: 2015 թվականից ժամացույցի դիզայնը շատ չի փոխվել՝ բացառությամբ նվազագույն փոփոխությունների: Նոր սերնդի ժամացույցում արդեն իսկ կան փոփոխություններ: Փոքրացել են շրջանակները, իսկ էկրանը մեծացել է 35% -ով: Այժմ 38 և 40 մմ մոդելների փոխարեն՝ կա 42 և 44 մմ տարբերակները:
Ընդլայնված էկրանը թույլ է տալիս ավելի շատ տեղեկատվություններ ստանալ: Դիսփլեյի վրա կարող եք տեսնել ժամանակը, ամսաթիվը, ջերմաստիճանը, ուլտրամանուշակագույն ճառագայթների մակարդակը և զարթուցիչը:
Ժամացույցի հետևի մասն արդեն կերամիկական է: Գադջետի ձայնը բարձրացել է 50%-ով, իսկ նոր պրոցեսորի շնորհիվ սարքը աշխատում է 2 անգամ ավելի արագ:
Նոր ժամացույցները կարող են հասկանալ, թե երբ է տերն ընկնում: Եթե ժամացույցի տերը չի բարձրանում մեկ րոպեի ընթացքում, սարքավորումը միացնում է SOS համակարգը և զանգահարում է շտապ օգնություն:
Առողջությանն ուղղված ևս մեկ գործառույթ` այժմ ժամացույցը կարող է արձանագրել ԷԿԳ-ն: Այժմ դուք կարող եք 30 վայրկյանում ստուգել ձեր սիրտը ցանկացած վայրում, ինչը կօգնի կանխատեսել առողջական խնդիրները: Տվյալները կարող են անմիջապես ուղարկվել ձեր բժշկին:
Ալյումինե ժամացույցները հասանելի են երեք գույներով` գորշ, ոսկեգույն և արծաթագույն: Պողպատյա ժամացույցից բացի, հասանելի է ոսկուց պատրաստված տարբերակը:
Ժամացույցի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 28-ից Հունգարիայի, Հունաստանի, Գուամի, Իսլանդիայի, Ղազախստանի, Կատարի, Քուվեյթի, Մակաոյի, Մոնակոյի, Օմանի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Չեխիայի և Հարավային Աֆրիկայի բնակիչների համար:
Ժամացույցի արժեքը 499 կամ 399 դոլար է՝ կախված տարբերակից:
Սիրարփի Աղաբաբյան