Պատմությանը հայտնի են կայսրությունների և քաղաքակրթությունների վերելքներ և վայրէջքներ, և ժամանակակից պատմաբաններն ու ազգագրագետները ձգտում են այսօր վերականգնել իրադարձությունների ընթացքը և բացահայտել տարբեր ժողովուրդների գաղտնիքները: Բայց չնայած նրանց ջանքերին, դա միշտ չէ, որ հնարավոր է լինում: Մարդկության պատմության մեջ կան ժողովուրդներ, որոնց առեղծվածը լուծելն այնքան էլ հեշտ չէ:
Ռուսներ
Ռուս ժողովուրդը բաղկացած է 3 ազգակցական ճյուղերից` վելիկոռոսներից, մալոռոսներից և բելոռուսներից, որոնք առաջացել են հին ռուսական ժողովուրդներից` ձևավորված արևելասլավոնական ցեղերից:
Մայաներ
Հնդկացիական ժողովուրդներ, որոնք մինչև իսպանացիների կողմից Կենտրոնական Ամերիկայի զավթումն ապրում էին մշակութաաշխարհագրական մի շրջանում, որը կոչվում էր Մեզոամերիկա: Այս ժողովրդին էին պատկանում յուկատեկի, չոլի, լականդոն, չոնտալի, չորտի, չուխի, ցելտալի, ցոցիլի, տոտիկի, խաուստեկի, կիչե, պակոման և պոկոմչի հնդկացիները:
Լապլանդցիներ
Գոյություն ունեցող հինավուրց ժողովուրդներից մեկը, որ առաջացել են առաջնային հյուսիսեվրոպական ժողովուրդների մեծ ճյուղից:
Պրուսներ
Բալթիկ ծովի հարավային ափերին, Վիսլա և Նեման գետերի ստորին հոսանքների միջև հնուց բնակված ցեղերի խումբ: Տվյալ պահին հին պրուսների սերունդներ են իրենց համարում մոտ 1 մլն մարդ, որոնք հիմնականում ապրում են Գերմանիայում:
Կազակներ
Կազակների հայրենիքը գտնվում է և՛ Հյուսիսային Կովկասում, և՛ Մերձազովում, և՛ Արևմտյան Թուրքեստանում: Այսօր կազակները բազմաէթնիկ ընդհանրություն են, բայց նրանք սիրում են պնդել, որ կազակներն առանձին ժողովուրդ են:
Պարսեր
Հնդկաստանում և Պակիստանում զրադաշտականության հետևորդների էթնիկ խումբ, որն ունի պարսկական ծագում: Թվաքանակը` 110 հազար մարդ: Որպեսզի չապականվի բնության տարերքներից և ոչ մեկը` կրակը, ջուրը, օդը և հողը, մահացածներին հանձնում են անգղներին հոշոտման, այսպես կոչված, լռության աշտարակում:
Գուցուլներ
Ուկրաինացիների էթնիկական խումբ, որոնք մյուսներից տարբերվում են խոսելաձևով, հագուստով, տների ձևերով և այլն:
Խեթեր
Խեթական թագավորությունը Հին աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր: Այստեղ առաջացել է առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինն են օգտագործել ռազմական կառքերը և պաշտել են երկգլխանի արծվին:
Շումերներ
Հնագույն ժողովուրդ Հարավային Միջագետքում, որն այդտեղ բնակվել է դեռևս մ.թ.ա. 5-րդ հազարամյակում: Մարդաբանորեն պատկանել են եվրոպոիդ ռասայի արմենոիդ խմբին: Այս տարածքի վրա է գտնվում ժամանակակից Իրանի հարավային մասը:
Էտրուսկներ
Հին ժողովուրդ, որոնք բնակվել են Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմտյան մասում և ստեղծել են այնտեղ բավականին զարգացած քաղաքակրթություն: Հենց էտրուսկներն են առաջինը քաղաքներ ստեղծել Իտալիայի տարածքում:
Հայեր
Ամենահին ազգերից մեկը: Այս ժողովուրդն ունի մի քանի հազարամյակների պատմություն: Երբեմնի հզոր պետությունից այսօր նրանք կարողացել են պահպանել իրենց կայսրության միայն մի փոքր մասը: Լինելով երկար ժամանակ թուրքական և պարսկական լծի տակ` կարողացել են, այնուամենայնիվ, պահպանել ոչ՝ միայն իրենց կրոնն ու մշակույթը, այլ նաև՝ լեզուն:
Գնչուներ
Գնչուների նախնիները հեռացել են Հնդկաստանից` լինելով ոչ ավելի հազար հոգուց: Այսօր աշխարհում կա մոտ 10 մլն գնչու:
Հրեաներ
Այսօր գոյություն ունեցող ամենահանելուկային ժողովուրդներից մեկը: Սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են դեպի հին Իսրայել և Հրեաստան: Հրեաների ավանդական կրոնը հուդայականությունն է, ազգային լեզուները` իվրիտը, յիդիշը և լադինոն:
Գուանչի
Կանարյան կղզիների բնիկները: Այն բանի գաղտնիքը, թե նրանք ինչպես են հայտնվել Կանարյան կղզիներում, մինչև հիմա բացահայտված չէ, քանի որ նրանք չեն ունեցել նավատորմ և չեն տիրապետել ծովագնացության գիտելիքներին:
Խազարներ
Թուրքական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդ, որոնք ի սկզբանե բնակվել են արևելյան Կովկասում` ստեղծելով Խազարական խանություն:
Բասկեր
Ազգություն, որը բնակվում է բասկյան հողերում` Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավարևմտյան մասերում: Բասկերը խոսում են յուրահատուկ վերապրուկային էուսկարա լեզվով, որի նմանը չի հանդիպում ոչ մի այլ տեղում: Այս լեզուն չի պատկանում ոչ մի ժամանակակից լեզվախմբի ինչպես նաև բասկերն իրնք չեն պատկանում ոչ մեկի. նրանց գեների հավաքածուն խիստ տարբերվում է այն ժողովուրդներից, որոնք ապրում են նրանց հարևանությամբ:
Քաղդեացիներ
Սեմական ցեղեր, որոնք մ.թ.ա. առաջին հազարամյակի առաջին կեսին տարաբնակվել են Բաբելոնիայի ծայրագավառներում: Ենթադրվում է, որ ունեն արամեական ծագում: Մ.թ.ա. 626-538-ին Բաբելոնում կառավարել է քաղդեական դինաստիա, որը ստեղծել է Նոր Բաբելոնյան հզոր թագավորությունը:
Սարմատներ
Մ.թ.ա. 3-րդ-մ.թ. 4-րդ դարերում Տոբոլ և Դանուբ գետերի միջև ընկած տափաստաններում սփռված իրանալեզու ցեղերի ընդհանուր անվանումը:
Կալաշներ
Փոքրաթիվ ժողովուրդ, որոնք ապրում են Պակիստանի հյուսիսի Հինդուկուշա լեռներում:
Փղշտացիներ
Հնագույն ժողովուրդ, Միջերկրականի արևելյան ծովեզերքում՝ Քանան երկրամասի հարավ-արևմուտքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
kulturologia.ru