Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել. Ռոբերտ Մարգարյան
Advertisement 1000 x 90

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել. Ռոբերտ Մարգարյան

Ռոբերտ Մարգարյանի հրապարակումը.

Երևանի ավագանու գերքաղաքականացված ու խիստ բևեռականացված ընտրություններում ինչպես արդեն կարելի էր գուշակել ձայների ավելի քան 82 տոկոսը շահելով հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը:

«Իմ քայլը» դաշինքին մեծ տարբերությամբ հաջորդում է ԲՀԿ-ն: Թվում է երևանի ավագանու ընտրություններում արձանագրած հաղթանակի համար պիտի շնորհավորել «Իմ Քայլը» դաշինքին ու նրան աջակցող ՀՀ վարչապետին:

Սակայն այս հաղթանակը խորքում չափազանց մեծ ու ջաջախիչ պարտություն է համարվում Նիկոլ Փաշինյանի համար: «Իմ Քայլը» դաշինքը ձայների շուրջ 80 տոկոսով գերազանցության է հասել մի ընտրության ընթացքում, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացիների միայն 370 323-ը կամ շուրջ 43 տոկոսը: Արդյունքների նույն պատկերը պահպանվելով կնշանակի ՀՀ վարչապետի հովանավորած դաշինքն այս պահին վայելում է Երևանի ընտրելու իրավունք ունեցող շուրջ 850 հազար քաղաքացիների միայն շուրջ 300 հազարի աջակցությունը:

Եթե հիշենք, որ ընդամենն օրեր առաջ ՀՀ վարչապետը քարոզարշավի ժամանակ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական կուսակցությունների հետ բանակցելու համար իր մանդատն էր համարում, արձանագրված արդյունքը նկատի առնելով կարելի է հստակ արձանագրել, որ ժողովուրդը նման մանդատով չի օժտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բացի այդ ՀՀ վարչապետի կողմից ընտրությունների անհարկի գերքաղաքականացումն ու բևեռականացումը նկատի առնելով ընտրություններում արձանգրված արդյունքները նրան զրկելու են խորհրդարանում ոչ միայն ՀՀԿ-ից հետո ամենաշատ մանդատներն ունեցող «Ծառուկյան» դաշինքի, այլ նաև ՀՅԴ-ի և նույնիսկ «Ելք» դաշինքի մյուս անդամների՝ «Ազատություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների աջակցությունից: Սա լուրջ կասկածի տակ է առնելու ոչ միայն արտահերթ ընտրությունների հարցը, այլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շարունակվելը՝ խիստ սահմանափակելով ցանկացած հարցում ժողովրդի անունից հանդես գալու նրա ձգտումը:

Միևնույն ժամանակ նկատի առնելով ընտրություններին ժողովրդի բարձր տոկոսով մասնակցությունն ապահովելու համար «Իմ Քայլը» դաշինքի քարոզարշավի ու մասնավորապես հանրահավաքների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարբեր քաղաքական թեմաների շահարկումը, Երևանի ավագանու ընտրություններին ժողովրդի ցածր տոկոսով մասնակցությունը կարելի է նման թեմաներին հանրության մեծամասնության տված գնահատականը համարել:



Նման նյութեր