Հայկ Համբարձումյանի գրառումը.
Ձեր ոգևորվածությունը մաթեմատիկայով կտրեմ: Նախորդ տարի տեղի ունեցած Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է Երևանի 345.226 բնակիչ, որը կազմում է մայրաքաղաքում ընտրելու իրավունք ունեցող բնակչության 40.99%: Այսօր հայտարարվեց, որ ընտրություններին մասնակցել է 370.323 քաղաքացի, ինչը նախորդ ընտրությունների համեմատ ավել է միայն 3.66 %-ով:
Իհարկե շնորհավորում եմ Հայկ Մարությանին քաղաքապետ դառնալու կապակցությամբ, բայց եկեք փաստենք, որ Փաշինյանի այդքան կոչերից հետո Երևանի բնակչության կեսից ավելին նույնիսկ չգնաց ընտրության: Հեղափոխությունը Երևանի բնակչության նույնիսկ կեսի քվեն չունի, ուստի անիմաստ է խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Մի խոսքով՝ Նիկոլի արտահերթ ԱԺ ընտրություն անցկացնելու թերզը չանցավ:
Փաստացի Փաշինյանը չկարողացավ մոբիլիզացնել Երևանի մեծամասնությանն ու կապիտալիզացնել մայրաքաղաքում հեղափոխության հաղթանակը։