Սյունե Սևադան գրել է.
ՀՀԿ ջան, երանի գոնե մի անգամ ազնվորեն զգայիր էն, ինչ մենք ենք զգում հիմա։ Մի անգամ արդար հաղթեիր, ու տեսնեիր՝ ոնց է ստացվում, որ առանց փողի ու վախի ամեն մարդ մի-մի թղթի վրա նշումով դառնում է հանրություն, քաղաքացիների հանրություն, ու հաղթում է։
Բա որ էսքան կռիվ տալուց հետո հաղթեիր։ Գիտես ինչ երանության մեջ ենք, գիտես ինչքան ուժ ստացանք էս ամենից, ու պատրաստ ենք շարունակել ճակատով պատ կոտրել։
Ափսոս, որ երբեք ազնիվ ճանապարհ չես ընտրել։ Արդար հաղթանակները շատ, շատ քաղցր են։ Մենք կսարքենք մեր ուզած երկիրը՝ ազնիվ, սիրով, սխալվելով ու ընկնելով, բայց և՝ սովորելով ու աճելով, դուք էլ մեր հետ ապրեք, նայեք, գուցե մասնակից դառնաք, թե կուզեք՝ ուրախացեք, թե չէ՝ ձեր փոխարեն էլ կուրախանանք։
Երնեկ մեզ, ուղղակի երնեկ մեզ էս պահին: