Մարդկանց միակ մոտիվացիան սեփական երկրի ու քաղաքի ապագան ընտրելն է եղել, ոչ թե փողն ու խուժանի պարտադրանքը
Advertisement 1000 x 90

Մարդկանց միակ մոտիվացիան սեփական երկրի ու քաղաքի ապագան ընտրելն է եղել, ոչ թե փողն ու խուժանի պարտադրանքը

Հանգիստ, առանց աժիոտաժի քաղաք, խաղաղ ընտրություններ։ Մարդիկ սեփական քայլով գնացին ընտրությունների։

Նույնիսկ 25000 մարդ ավել է գնացել, քան 2017-ին։ Բերանով եք ասում՝ 25000… Թիվ է։ Մարդ են։

Հապա 10000 դրամով այդ թիվն ու ամբողջը բազմապատկեք… Ընտրատեղամաս գնացած մարդկանց միակ մոտիվացիան սեփական երկրի ու քաղաքի ապագան ընտրելն է եղել, ոչ թե փողն ու խուժանի պարտադրանքը։ Մեր շենքից սկսած մյուսներով ավարտած՝ ոչ մի տանող-բերող ավտոմեքենա….Լուրջ խախտումների բացակայություն… Ահա թե ինչ է քաղաքական կամքը…

Շնորհավոր Երևան։ Առաջին լեգիտիմ ու լեգալ ընտրությունները կայացան։ Երկրի կայունացման առաջին քայլն արված է։ Ինչ վերաբերում է մասնակցության տոկոսին, արժե հիշել, որ երկրից 28 տարվա մեկնածները, լիքը մահացածներ էլ դեռ ցուցակներում են։ Եթե նրանց թիվը հանենք, իրականում այդ տոկոսն էլ շատ մեծ է, քան հայտարարվածը։



Նման նյութեր