«80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված վտանգ»
Advertisement 1000 x 90

«80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված վտանգ»

Քաղաքագետ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հասկանում եմ ընտրություններում հաջողության հասած թիմի խանդավառությունը, բայց և ուզում են զգուշացնել, որ 82 տոկոսը վտանգավոր թիվ է: Ընդհանրապես 80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված վտանգ:

Բացի դա այդ թիվը նաև ժողովրդի վիճակի մասին է բնութագրումներ տալիս, որոնք չեն կարող չմտահոգել երկրի իրական վերափոխմամբ մտահոգվածներին: Այնպես որ՝ իշխանության եկած ուժին հորդորում եմ խորհել այս մասին:

Մենք ունեցել ենք 83 տոկոս ու գահավիժել ենք, ստեղծելով ավտորիտար համակարգ:

Իսկ ինչ պիտի անի քաղաքացին, որպեսզի խուսափի կրկնությունից և լինի իրական վերելք:

Այդ մասին կխոսվի հոկտեմբերին մեկնարկող տեսաելույթներիս շարքում,, որի ժամանակ խոսք ասելու հնարավություն կտրվի նաև ունկնդրին»:

https://www.facebook.com/a.pepanyan/posts/10217698634761573?__xts__[0]=68.ARAgIKdHuSMFqNj3-ttjWPLyFWMgDfsBb9j8BI4kiRGT6Fr8JuHurGDBMA-_tNuh7F1lbgT_AfOb1IxQ3CKs6A0ECTn7zTfvjleiaJhMjmC8_yWDgAefcu3tK6YBVrHTAfq1APdkGQNPhIrdMlAkvj0tjwQQG-msCJKCZFamb376XGgxsKotjzNhyr9V5HsdKGwaS3lrdHAw6iWy1AJo30S66j_AYLiKczjS0kRScPM&__tn__=-R

 



Նման նյութեր