ԱՄՆ-ի Այովայի նահանգում սեպտեմբերի 23-ին բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ գետն են ընկել երկաթուղային կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը, վկայակոչելով տեղական իշխանություններին:
Նրանց տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ջրի մեջ վտանգավոր նյութերի հայտնվելու վտանգ չկա: