Օրերս Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ հաներգ՝ նվիրված բուլղարահայ երաժիշտ, դիրիժոր Պետրոս Փափազյանի հիշատակին: Համերգը կազմակերպվել էր ՀԲԸՄ կողմից, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Համերգի ընթացքում հնչեցին Բախի, Հենդելի, Վիվալդիի, Կոմիտասի և Խաչատրյանի ստեղծագործությունները` կամերային նվագախմբի կատարմամբ:
Համերգի ժամանակ իրական անակնկալ է մատուցել Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը, ով բարձրացել է բեմ ողջույնի խոսք ասելու, այնուհետև վերցրել է ջութակը և կատարել Վիվալդիի և Կոմիտասի ստեղծագործությունները: