
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»:
https://www.facebook.com/GagikTsarukyan/posts/10156920358702845?__xts__[0]=68.ARCC1zhilA-ewnOTyE-dA7ePaQwtPqUAU6fJqaAg3OWP_D06H1oTSFciQGCdZDKF6BoSExA7OHe5vSbWjoMn1tAlvhCsnr9u0K7oR3_G3tLi2t_mlOkmhUjQxe8Xgcar4gm6NHXlW81KtNzBZ4JPseeBvk7VYgrVpYGpAqnOulGgmwJR-sCfCiw&__tn__=-R