Երևանի Մ. Հերացու անվ. Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրապարակումը.
Հպարտ եմ:
Միջազգային ճանաչում ունեցող մարդկանց գնահատականն առավել պարտավորեցնող է:
Էրիկ Իսրայելյանն էլ կիսվում է ԵՊԲՀ ուսանողների հետ ունեցած իր տպավորություններով: Ասում է, որ տպավորված է Հայաստանում ուսանող երիտասարդների մասնագիտական ունակություններով և ունեցած նպատակներով:
«Մենք իմացանք, թե նրանք ինչ նպատակներ, ծրագրեր ունեն Հայաստանում բժշկական բարձրագույն կրթությունն ավելի զարգացնելու համար: Երկիրը հույս ունի ավելի խորը զարգացնելու այլ մասնագիտությունները նույնպես: Մենք հուսով ենք, որ ոչ միայն Կալիֆորնիայի համալսարանի, այլև մեր տարբեր համալսարանների հանրային առողջության կենտրոնների հետ գործակցությունը մեզ թույլ կտա ավելի սերտ համագործակցություն հաստատել հայաստանյան առաջատար կրթօջախների հետ»,- ասել է Իսրայելյանը:
Հ.Գ. Օրերս ԵՊԲՀ-ում կազմակերպվել էր հանդիպում ամերիկացի դոկտոր, հանրահայտ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ Էրիկ Իսրայելյանի և Կալիֆորնիայի համալսարանի ռեկտորի հետ.