«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային». Նարե Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային». Նարե Գրիգորյան

«Աստված մի արասցե, որ իմ բողոքելուց հետո որևե վտանգ սպառնա ինձ կամ իմ երեխային: Կհանձնվեմ որևե եվրոպական երկրի, Հայաստանը կկորցնի մեկ ապագա զինվոր և իր ժողովրդավար համբավը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ նա գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Պատճառն այն էր, որ ես, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էի երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էի պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: «Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով», – ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա:

 

ԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵՙ ՈՐ ԻՄ ԲՈՂՈՔԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՐԵՎԵ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱ ԻՆՁ ԿԱՄ ԻՄ ԵՐԵԽԱՅԻՆ: ԿՀԱՆՁՆՎԵՄ ՈՐԵՎԵ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ՄԵԿ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐ ԵՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՀԱՄԲԱՎԸ;

Gepostet von Nare Grigoryan am Montag, 24. September 2018