«Պետք է խոստովանել, որ առաջվա անիմաստ շուխուր անողներն էս անգամ ավելի քան ստրուկ էին ու ավելի քան հանդուրժող ու քոռ»
Advertisement 1000 x 90

«Պետք է խոստովանել, որ առաջվա անիմաստ շուխուր անողներն էս անգամ ավելի քան ստրուկ էին ու ավելի քան հանդուրժող ու քոռ»

Երկար ստատուս Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին

Դե քանի որ արդեն շուխուրները պրծելա ու մի թեթև հանգստացել եք, ասեցի մի երկու բան ասեմ։
Նախ շնորհավորենք «Իմ քայլին»՝ հաղթանակի կապակցությամբ ու շնորհավորենք բոլորիս, որ ընտրությունները անցել են նորմալ։
Հիմա՝ «Բա տեսաք ոչ մի խախտում ոչ մի բան չկար» խոսքերի մասին։

Այո, ոչ մի խախտում չկար, քանի որ մեզ հայտնի կայքերից մեկը 15-ից ավել լրագրող ու կամեռա չէր քցել «խաղի մեջ» ու էտ լրագրողները ինչպես առաջ շնչակտուր չվազեցին այն տեղամասեր, որտեղ պիցցա ու ուտելիք էին ներս տարվում։

Այո ամեն ինչ հանգիստ էր, քանի որ շատ կայքեր չգրեցին, որ լիքը ընտրողներ անօրեն հրապարակում էին իրանց քվերաթերթիկները։

Այո խախտումներ չկային քանի որ նախկին «ընդդիմադիրներ», հիմիկվա ստրուկներ իրենց չէին կոտորում կրկնաքվերակության, լռության օրը քաղաքապետի թեկնածուի քաղաքական ստատուսի ու «դիտորդների» ասուլիսաքարոզի մասին։

Այո, խախտումներ չկային, քանի որ իրավիճակ էր փոխվել ու բոլորը դարձել էին «հանդուրժող», «բարի» ու շատ պատահական աչք էին փակում ամեն ինչի վրա։

Իհարկե, ընդունում եմ, որ, համեմատած բոլոր նախորդ ընտրությունների, էս ընտրությունը մի քանի քայլ առաջ էր, բայց չի կարելի իլյուզիա ստեղծել, թե ամեն ինչ լավա, պռոստո պետք է խոստովանել, որ առաջվա անիմաստ /մեկ-մեկ իմաստով/ շուխուր անողները էս անգամ ավելի քան ստրուկ էին ու ավելի քան հանդուրժող ու քոռ։

Սիրում եմ բոլորիդ։

Ankakh Hayastan



Նման նյութեր