Աշոտ Ասատրյանի գրառումը.
«Ադրբեջանական բանակը իր կորուստները թաքցնելու նպատակով համացանցում հին տեսանյութ է տարածում, որը հայկական կողմից ճիշտ օգտագործելու դեպքում լուրջ միջազգային խնդրի առաջ կարող է կանգնեցնել նրանց:
Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են ադրբեջանական բանակի զինծառայողները խախտում հրադադարի ռեժիմը անզեն, աշխատանք կատարող հայ զինվորի ուղղությամբ և վիրավորում են նրան: Չեմ ցանկանում տեղադրել տեսանյութը, սակայն կոչ եմ անում բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու են նման հարցերի համար, ապա անպայման օգտագործեն դա հակաադրբեջնական աշխատանքներ կատարելու նպատակով:
Ամենակարևորը այն է, որ նման տեսանյութը տարածվում է ոչ պաշտոնական աղբյուրներով, որպեսզի ժողովրդի շրջանում ավելի լայն տարածում ունենա, որի արդյունքում մարդկանց կշեղեն այս պահի խնդիրներից, քանի որ վերջին օրերի ընթացքում առաջնագծում տարբեր գործողությունների արդյունքում ունեցել են զոհեր և վիրավորներ, որի մասին պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, միայն որոշ ընդիմադիր լրատվականների կողմից հայտարարվել է մի քանի հոգու մահվան և վիարվորման մասին:
Ժամանակն է, որ ադրբեջանական բանակի ղեկավարության անգրագիտությունները օգտագործվեն հենց իրենց դեմ: Չպետք է մոռանանք, որ մեր կատարած ցանկացած քայլ թշնամու կողից օգտագործվել է միջազգային հարթակներում, անգամ առանց ապացույցներ ունենալու, նույնիսկ հորինված և իրենց կողմից բեմադրված գործողությունները»: