Նոր iPhone-ները տապալել են ամրության ստուգումը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նոր iPhone-ները տապալել են ամրության ստուգումը

Նոր iPhone Xs-ը և Xs Max-ը չունեն բավականաչափ ամրություն, դրանց փորձարկումների մասին տեսահոլովակը հասանելի է YouTube-ում SquareTrade ընկերության պաշտոնական ալիքում:

Թեստերից մեկի ժամանակ երկու սմարթֆոնները առջևի և հետևի կափարիչների վրա ցած են գցել 182 սանտիմետր բարձրությունից:

Առաջին դեպքում iPhone Xs-ը և Xs Max-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Առջևի պանելի վրա ընկնելու հետևանքով Xs-ի ապակին գրեթե ամբողջովին ջարդվել է այն դեպքում, երբ Xs Max-ի ապակին ծածկվել է ճաքերով: Արդյունքում՝ մասնագետները հայտարարել են, որ սմարթֆոնը «շատ խոցելի է հարվածների նկատմամբ, հատկապես վայր ընկնելիս, որոնք առավել մեծ վնասվածքներ կհասցնեն նրան»:

Ավելի վաղ Reddit ռեսուրսի այցելուները գանգատվել են նոր iPhone XS-ի անորակ էկրաններից. նվազագույն պայծառությունն օգտագործելիս սև գույնն արտացոլվում է որպես մոխրագույն՝ նարնջագույն երանգով:

Հիշեցնենք, որ Apple ամերիկյան ընկերությունը սեպտեմբերի 12-ին ներկայացրել է սմարթֆոնների միանգամից երեք նոր մոդելներ՝ iPhone Xs-ը, iPhone Xs Max-ը և iPhone Xr-ը: