«Հիմա մարդա մեկը որ հրապարակում, հանրահավաքի ժամանակ բեմից սկսի միզել, նենց տպավորություն ա, որ լիքը մարդիկ ինքնակամ կվազեն կկանգնեն շիթի տակ». Արեգ Բարսեղյան
Advertisement 1000 x 90

«Հիմա մարդա մեկը որ հրապարակում, հանրահավաքի ժամանակ բեմից սկսի միզել, նենց տպավորություն ա, որ լիքը մարդիկ ինքնակամ կվազեն կկանգնեն շիթի տակ». Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի գրառումը.

«2014 թվի դեկտեմբերից աշխատում էի Զամբիայի հանրապետության մայրաքաղաք Լուսակայում։ Գործի բնույթով ընկերացել էի Զամբիայի արտաքին գործերի նախարարության արևելյան Եվրոպայի վարչության պետ Էլիֆաս Ջոն Չինյոնգայի հետ։ Էլիֆասն ինձ օգնում էր հարաբերություններ հաստատել տարբեր նախարարների հետ։ Մի օր երեկոյան իրար հետ ընթրում էինք, սկսեցի հարցուփորձ անել զամբիական ավանդույթների մասին ու հասանք կրոնին։ Պարզվեց, որ ընդամենը 50 տարի առաջ են Քրիստոնեություն ընդունել։ Ու շատ հետաքրքիր բաներ պատմեց մինչև քրիստոնեություն ընդունելը եղած իրականության մասին։

Ուրեմն զամբիացիք, ինչպես համարյա բոլոր աֆրիկական հանրապետություններում, բաժանված էին ըստ ցեղերի (tribes) ու յուրաքանչյուր ցեղում ՑԵՂԱՊԵՏՆ ամեն ինչ էր։ Համ գործադիր էր, համ օրենսդիր էր, համ դատավոր էր համ էլ հոգևոր առաջնորդ/հովվապետ/քրմապետ։

Էլիֆասը պատմում էր, որ եթե ցեղական ծեսերի ժամանակ ցեղապետն ասեր, որ ինքը պետք ա բոլորի վրա միզի, որևէ մեկը դրան հակառակվելու իրավունք չուներ։ Որովհետև ցեղապետը համարվում էր Աստվածների կողմից ուղարկված գերմարդ։

Լուրջ եմ ասում, հիմա մարդա մեկը որ հրապարակում, հանրահավաքի ժամանակ բեմից սկսի միզել, նենց տպավորություն ա, որ լիքը մարդիկ ինքնակամ կվազեն կկանգնեն շիթի տակ»։



Նման նյութեր