«Քաղաքական վերնախավի վրիպումները կամ պարզամիտ ընկալումները կարող են ծնել պարզունակ աղետներ»
Advertisement 1000 x 90

«Քաղաքական վերնախավի վրիպումները կամ պարզամիտ ընկալումները կարող են ծնել պարզունակ աղետներ»

Արշալույս Զուրաբյանի գրառումը.

«Էսպիսի բան

Կանգնել ենք մարդու արժևորման ճանապարհին ու փորձում ենք վերագտնել հայրենիքը վերակերտելու հավաքական գիտակցությունն ունեցող ազգի կերպարը։ Այսուհետ մեր ներսում ուժով ու կարողություններով միմյանց խեղդելու և սեփական խնդիրներն այլոց հաշվին լուծելու փոխարեն պետք է մտահոգվենք մեզնից յուրաքանչյուրի ճակատագրով։ Այստեղից է սկսվում մարդասիրությունն ու հայրենասիրությունը։

Հասարակությունը պետք է դրսևորի ազատ ապրելու հաստատուն կամք, ստանձնի պատասխանատվություն, քանի որ առջևում փորձություններ են, իսկ անկախ ու իրավական երկիր կառուցելու ճանապարհին մեր թուլությունն ու անտարբերությունը հանգեցնելու է պետականության թուլությանը։

Քաղաքական վերնախավի վրիպումները կամ պարզամիտ ընկալումները կարող են ծնել պարզունակ աղետներ։ Հարկ է կյանքի կոչել հատուկ ինստիտուտներ, որպեսզի այսուհետ քաղաքական ու տնտեսական որոշումների հիմքում դրվեն լուրջ վերլուծություններ։

Ժամանակն աշխատելու է մեր օգտին կամ ի վնաս մեզ, և դա կախված է լինելու ոչ թե միջազգային «մութ ուժերի» որոշումներից, այլ բացառապես մեր ընկալումներից ու գործողություններից»։



Նման նյութեր