Կարեն Վրթանեսյանի գրառումը.
«Է հա, Լևոնն էլ էր 80+ տոկոս ձայն հավաքել, բայց ընդամենը 2 տարուց Հայաստանի բնակչության մեծ մասն իրեն անիծում էր» թեզը թեպետ և ոմանց համար շատ սփոփիչ է, բայց․
— ԼՏՊ-ն իշխանության գլուխ եկավ այն փուլում, երբ ամբողջ ԽՍՀՄ-ն փլվում էր, տասնամյակներով ստեղծված տնտեսական կապերի և ընդհանրապես համակարգի հերն անիծվում էր։
— Ամենածանր թվականներին՝ 92–93, Վրաստանում քաոս էր, շատ ծանր կռիվներ էին Արցախում, մի խոսքով՝ անփորձությունն ու ապաշնորհ ղեկավարումը մի կողմ դրած, օբյեկտիվորեն շատ ծանր պայմաններ էին։
— Երկրաշարժից սկի 3 տարի էլ չէր անցել։
— Չկային նորմալ ձևավորված բանակ, ոստիկանություն, ԿԲ, ԱԳՆ, մի խոսքով, պետությունը նոր-նոր էին ստեղծում։
Ու չնայած ես համոզված եմ, որ եթե Նիկոլը պոպուլիզմին վերջ չտա և չստեղծի պիառից բացի այլ հարցերից էլ գլուխ հանող թիմ, ապա վաղ թե ուշ իր կիքսերը բերելու են համատարած հիասթափության, բայց հաստատ ոչ այնպես արագ, ինչպես Լևոնի դեպքում։
Այնպես որ, ընդդիմադիր կոլեգաներ ջան, ջաններդ յուղեք ու պատրաստվեք երկարատև ու դժվար պայքարի հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի»։