Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ է մնացել կարիճի յոթ խայթոցից հետո
Advertisement 1000 x 90

Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ է մնացել կարիճի յոթ խայթոցից հետո

Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ է մնացել մահացու վտանգավոր կարիճի յոթ խայթոցից հետո: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքի Բայիյա նահանգում: Մայրն աղջկան լողացնելուց հետո տակաշոր է հագցրել, չնկատելով, որ դրա մեջ կարիճ է թափանցել:

Երեխան սկսել է շնչահեղձ լինել, և կինն անհապաղ նրան հիվանդանոց է տարել: Զննելիս բժիշկները հայտնաբերել են կարիճին, որը մանկիկին յոթ անգամ խայթել էր պորտի շրջանում: Երեխային անհապաղ վեց չափաբաժին հակաթույն են ներարկել, սակայն ողջ մնալու շանսերը չափազանց փոքր էին:

Այնուամենայնիվ, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկը լիովին ապաքինվել է: Բժիշկների խոսքով՝ երեխային հաջողվել է փրկել միայն այն բանի շնորհիվ, որ հակաթույնը ներարկել են խայթելուց հետո երկու ժամվա ընթացքում:



Նման նյութեր