Նոր Զելանդիայի վարչապետը երեքամսական դստեր հետ է եկել ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայի վարչապետը երեքամսական դստեր հետ է եկել ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի երեքամսական դուստն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին: Այդ մասին հայտնել է Newshub նորզելանդական պորտալը:

«Դա շատ գործնական որոշում էր: Իրականում Նևեն Նոր Զելանդիայում իմ կողքին է լինում ժամանակի մեծ մասը»,- ասել է Արդեռնը:

Պորտալի տվյալներով՝ վարչապետը սեպտեմբերի 24-ին ճառով հանդես է եկել Նելսոն Մանդելայի անվան խաղաղության գագաթնաժողովում: Նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, և դուստրը ներկա են եղել նրա ելույթին: Գեյֆորդը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Նևեի լուսանկարը:

Գլխավոր ասամբլեա ուղևորությունը առաջին արտասահմանյան ճամփորդությունն է դարձել փոքրիկի համար:



Նման նյութեր