Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 80-ամյա տղամարդ, ում մոտ դեռևս մեկ տարի առաջ բժիշկները կերակրափողի ուռուցք են ախտորոշել: Նորագոյացությունը ժամանակի ընթացքում հիվանդի մոտ կերակրափողի անանցանելիություն էր առաջացրել: Կերակրափողի լուսանցքի նեղացումը անհնարին էր դարձրել նույնիսկ կլման գործընթացը: Մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է կատարել էնդոսկոպիկ միջամտություն:
«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը կերակրափողի ստենտավորում է կատարել էնդոսկոպիկ ճանապարհով: Միջամտությունից 24 ժամ անց կատարված կոնտրաստային ռենտգեն հետազոտությունը պարզել է, որ կերակրափողի անցանելիությունն ամբողջովին վերականգնված է:
Հիվանդն արդեն դուրս է գրվել, իրեն լավ է զգում: Ստենտավորումը կատարվել է ամերիկյան արտադրության բարձրորակ նյութերով և պարագաներով:
Հայաստանում եզակի կատարվող այս միջամտությունը հնարավոր է եղել իրականացնել լուրջ մասնագիտացված բժշկական թիմի և տեխնիկական հագեցվածության շնորհիվ:
Հիշեցնենք, որ էրեբունի ԲԿ «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունը հագեցած է վերջին սերնդի PENTAX MEDICAL սարքավորումով, ինչը հնարավորություն է տալիս էնդոսկոպիկ եղանակով կատարել աշխարհի առաջատար կլինիկաներում կիրառվող` կերակրափողի, ստամոքսի և աղիների բոլոր միջամտությունները: