PR նոր տեխնոլոգիաներ. օգտագործվեցի՞ն դրանք ընտրություններում, թե ոչ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

PR նոր տեխնոլոգիաներ. օգտագործվեցի՞ն դրանք ընտրություններում, թե ոչ. armeniasputnik.am

PR-ի ոլորտի փորձագետները կարծում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը ավելի շատ տեխնոլոգիաներ կկիրառեն։

Մի քանի օր առաջ Երևանում  ավագանու ընտրություններ եղան։ Տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ նախընտրական արշավի ժամանակ քաղաքական ուժերը ակտիվորեն PR տեխնոլոգիաներ կիրառեցին։

Sputnik Արմենիան զրուցել է հանրային կապերի փորձագետների հետ և պարզաբանել, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվել քարոզարշավի ժամանակ։

PR փորձագետ Աստղիկ Ավետիսյանը կարծում է, որ հաշվի առնելով այն կարճ ժամկետները, որոնցում քաղաքական ուժերը պետք է տեղավորվեին, ստիպված առավելագույն ջանք էր գործադրվել՝ ընտրողների ուշադրությունը գրավելու և լայն զանգվածներին իրենց հիմնական ասելիքը հասցնելու համար։

Նախընտրական արշավի ընթացքում հակառակորդները «սև PR»-ի չէին դիմել, սակայն կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառվել` վարկաբեկող տեսագրությունների և ապատեղեկատվության տեսքով։

«Այս ընտրությունները տարբերվում էին նրանով, որ երկար տարիների դադարից հետո հանրային բանավեճի ձևաչափին վերադառնալու փորձ արվեց։ Սակայն այն տապալվեց վատ համակարգման պատճառով. քաղաքական ընդդիմախոսներին չհաջողվեց գրագետ ձևով օգտագործել եթերը սեփական ուժեղ կողմերը ցուցադրելու համար»,- ընդգծեց նա։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր