Պրոցեսորների արտադրող Qualcomm ընկերությունը, որը համալրող մասեր է մատակարարում Apple-ի արտադրանքի համար, այդ ընկերությանը մեղադրել է առևտրային գաղտնիք բովանդակող տեղեկատվության հափշտակման համար՝ Intel IT-հսկային օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնել է CNBC հեռուստաալիքը հղում անելով Qualcomm-ի գլխավոր իրավախորհրդատու Դոնալդ Ռոզենբերգին:
Հեռուստաալիքի տվյալով՝ Qualcomm-ը Apple-ին մեղադրում է այն բանում, որ ընկերությունը «հսկայական քանակությամբ» գաղտնի կոմերցիոն տեղեկատվություն է գողացել, որպեսզի բարելավի Intel ընկերության չիպերի բնութագրերը, որը թողարկում է միկրոպրոցեսորներ և Qualcomm-ի մրցակիցն է:
Նշվում է, որ ընկերությունն իր մեղադրանքը հաստատող ուղղակի ապացույցներ չի տրամադրել: