Հայոց Աշխարհաժողովը
Advertisement 1000 x 90

Հայոց Աշխարհաժողովը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է պատմական հայոց Աշխարհաժողովը: Հայոց Աշխարհաժողովը հավաքվում էր ամեն տարվա Նավասարդ ամսին հայոց Բագրևանդ գավառում, Նպատ լեռան լանջին: Աշխարհաժողովը ներկայացուցչական մարմին էր և նրա գումարման  ժամանակ արքայից շինական՝ հավասարը հավասարի պես, քննարկում էին հայոց երկրի խնդիրները: Այն հայոց գերագույն խորհուրդն էր, որ ի զորու էր անգամ գահընկեց հայտարարել արքային:

Այս մասին հետաքրքիր տեղեկթյուն է հաղորդում երկրորդ դարի ազգությամբ հրեա, հռոմեացի պատմիչ Հովսեփոս Փլավիոսը.

-Վոնոնը թագավոր դառնալու ոչ մի հնարավորություն չուներ, քանի որ Նպատ լեռան շուրջ բնակվող հայ մեծամեծները հարել էին Արտավանին և Վոնոնին հանձնեցին Սիրիայի ստրատեգոս Սիլանոսին:

Խոսքը հայոց Վոնոն Երվանդունի արքային Աշխարհաժողովի կողմից գահընկեց անելու մասին է:

Ի դեպ, Աշխարհաժողովին զուգահեռ, Բագրևանդում անց էին կացվում Նավասարդյան խաղերը, որ ուղեկցվում էր խրախճանքով ու մեծ ժողովրդականություն էր վայելում: Դա հայոց Նոր տարին էր…



Նման նյութեր