Եվ այդ ծանոթը ես եմ. Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

Եվ այդ ծանոթը ես եմ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահանյանն իր այսօրվա խմբագրականում անդրադարձել է մեր վերջերս կայացած զրույցին, հավանաբար, նրբանկատորեն «խնայելով» ինձ․ ուլտրահեղափոխականների հարձակումներից:

«…Վերապահումով եմ վերաբերվում նաև այն պնդմանը, թե ժողովուրդն արդեն դարձել է քաղաքացի։ Ինչպես ճիշտ նկատեց ծանոթներիցս մեկը, քաղաքացին լիդերի անունը չի վանկարկում։ Եթե վանկարկում է, ուրեմն նա ապավինում է ոչ թե պետական մեխանիզմներին, այլ «փրկչի» զորությանն ու բարի կամքին։ Մարդկանց չեն հետաքրքրում քաղաքի խնդիրները և ընդհանրապես պետության հեռանկարները։ Նրանց հետաքրքիր է, թե երբ և ինչպես են պատժելու «նախկիններին»:

Այո, ես ոչ միայն համոզված եմ, այլև տեղեկացված, որ քաղաքացին երբեք չի վանկարկում առաջնորդի անունը։ Ինքս 1988թ․ լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հեռանում էի հրապարակից, երբ ցուցարարները վանկարկում էին «Կոմիտե-կոմիտե»։ Հեռանում էի 91թ․, երբ վանկարկում էին «Լևոն-Լևոն», 96թ․ երբ վանկարկում էին «Վազգեն նախագահ»։

…Իմ ուժերի չափով, աջակցելով այս տարվա հեղափոխությանը, հեռացա հրապարակից և այլևս չմասնակցեցի հանրահավաքներին, երբ ցուցարարները սկսեցին վանկարկել «Նիկոլ-Նիկոլ»․․․»:



Նման նյութեր