Լոնդոնի բնակիչները Թեմզայում կետ-ծովախոզ են նկատել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնի բնակիչները Թեմզայում կետ-ծովախոզ են նկատել

Լոնդոնի բնակիչները Թեմզա գետում կետ-ծովախոզ են նկատել, որը սովորաբար հանդիպում Է ծովում: Այդ մասին հայտնել Է Kent Live հրատարակությունը:

Կենդանուն առաջինը տեսել Է բնապահպան Դեյվ Էնդրյուսը եւ այդ մասին հայտնել Twitter միկրոբլոգների ցանցում: Թեեւ ծովախոզերին երբեմն կարելի Է հանդիպել Մեծ Բրիտանիայի հյուսիսային ափերին. դրանք սովորաբար ապրում են վտառներով, երկրի հարավային ափերին առաջին անգամ են կետ տեսել, գրում Է պորտալը: Գետի ափերին մարդկանց խմբեր են հավաքվել, որոնք դիտում են կենդանուն: «Սակայն սկզբնական ոգեւորությունը փոխարինվել Է անհանգստությամբ, քանի որ կետը չի կարողացել հետադարձ ճանապարհ գտնել դեպի ծով»,-նշում Է հրատարակությունը: Փորձագետները հայտարարել են, որ կենդանին վտանգի մեջ Է:

Ավելի ուշ կետ-ծովախոզին նկատել են Գրեյվզենդ քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր