«Փաշինյան Նիկոլը լավ հռետոր ա, կասկած չկա։ Երբ նա հարթակից ելույթ ա ունենում, շատերին ա հիացնում, իսկ ոմանց՝ նույնիսկ «հիպնոսացնում»։ Հաշվի առնելով նաև սա՝ ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե աշխարհի բարձրագույն ամբիոններից մեկից ինչի՞ ա էդ մարդն անգլերեն խոսում, երբ իր անգլերենն ականջ ա ծակում ու տանջում լսողին։ Համաձայն եմ՝ Հայաստանի ղեկավարը կամ որևէ քաղաքացի պարտավոր չի փայլել անգլերենի իմացությամբ, բայց եթե որոշում ես էդ լեզվով խոսել նման բարձր ամբիոնից, ապա պարտավոր ես գոնե հավուր պատշաճի տեքստիդ ու արտասանությանդ վրա աշխատած լինել։
Ես, իհարկե, հասկանում եմ,որ վարչապետը ձգտում ա սովորել ու ամեն անգամ իր համար նոր նշաձող ա սահմանում, բայց պետք չի դա անել՝ այլոց անհարմարություն ու տհաճության զգացում պատճառելով։ Մեր լեզուն շատ գեղեցիկ ա, և շատ ավելի հաճելի, ճիշտ ու տպավորիչ կլինի բոլորի համար, եթե վարչապետն իր ելույթների ժամանակ խոսի հայերեն։ Չեմ կարծում,թե թարգմանիչների խնդիր ունենք։ Անձամբ ես շատ ուրախ կլինեմ, եթե վարչապետն ամեն տեղ խոսի հայերեն՝ աղավաղված անգլերենի կամ ռուսերենի փոխարեն։ Հա՛մ իր սիրած հպարտ կեցվածքը կստանա, հա՛մ լեզվի չիմացության պատճառով առաջացած կաշկանդվածությունն աչք չի ծակի ու վարչապետը խեղճացած չի թվա, հա՛մ հայոց լեզվով ելույթներ էլ կլինեն բարձր ամբիոններից, հա՛մ էն նստած խեղճերն ինքնասպան լինելու ցանկություն չեն ունենա…մի խոսքով՝ ճիշտը հայերենն ա»,- գրել է Արեգ Սարդարյանը։