Google-ն ստեղծել է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ հայտնվել Է ընկերությունը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Google-ն ստեղծել է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ հայտնվել Է ընկերությունը

Google-ն ստեղծել Է այն գարաժի վիրտուալ տարբերակը, որտեղ 20 տարի առաջ հայտնվել Է ընկերությունը: Այդ մասին հաղորդվում Է նրա պաշտոնական բլոգում:

«Google-ի ծննդյան 20-րդ օրվա պատվին մենք ձեզ հրաիրում ենք ճամփորդություն կատարել ժամանակի միջով ու «Փողոցների դիտում» ռեժիմով վիրտուալ զբոսանքի ուղեւորվել դեպի այն գարաժը, որտեղ հայտնվել Է Google-ը: 20 տարվա ընթացքում այդ գարաժը գրեթե չի փոխվել»,- նշում Է ընկերությունը:

Google ընկերությունն ստեղծվել Է 1998 թվակկանին Լարի Փեյջի եւ Սերգեյ Գրինի կողմից: Կորպորացիայի ծննդյան օրն ընդունված Է նշել սեպտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: