Առավոտյան խուզարկուն պետք է ընդուներ երկու հաճախորդի, սակայն շտապ գործերի պատճառով ստիպված է եղել որոշ ժամանակով հեռանալ տանից: Խուզարկուն աշխատասենյակի դռան վրա գրություն է թողել այն մասին, որ կվերադառնա ժամը 11-ին:
Ժամանակին վերադառնալով աշխատանքի՝ խուզարկուն նկատել է, որ երկու հաճախորդներն արդեն սպասում են դռան մոտ: Մոտենալով՝ նա նկատել է, որ բանալին թողել է կողպեքի վրա:
Մտնելով աշխատասենյակ՝ խուզարկուն տեսել է, որ հաճախորդներից մեկն օգտվել է իր մոռացկոտությունից և ներս մտել: Բոլոր թղթերը տակնուվրա են արված:
Համադրելով փաստերը՝ խուզարկուն արագ բացահայտել է մեղավորին: Ո՞վ է նա:
Խուզարկուն տեսել է, որ սև պիջակ կրող քաղաքացին ծխում է, մոխրամանում արդեն երկու ծխուկ կա: Կարելի է մտածել, թե դրանք թողել է երկրորդ հաճախորդը, սակայն նա ծխամորճ է ծխում: Նշանակում է՝ սև պիջակ կրող քաղաքացին խաբել է՝ ասելով, որ հենց նոր է եկել:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը