Թուրք գործարարը վերականգնել է հայկական գերեզմանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թուրք գործարարը վերականգնել է հայկական գերեզմանը

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառայի շրջանում նախորդ տարի «Հայճար»–ի (Հայ ճարտարապետների ու ճարտարագետների միություն) կողմից հայտնաբերված հայկական գերեզմանոցը վերականգնվել ու խնամվել է։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սեբաստիայի Զառայի շրջանում հայկական գերեզմանը հայտնաբերվելուց հետո, Զառայի բնակիչ, գործարար Ֆեթհի Արասի հովանավորությամբ տեղի են ունեցել վերականգնման ու խնամքի աշխատանքներ։

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Այսօր, տեր Զոհրապ Ջիվանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Զառայի հայկական գերեզմանի բացման արարողությունը։

Նշենք, որ Զառայում մինչ 1915 թ. հոծ հայ բնակչություն է ապրել։

news.am



Նման նյութեր